Աղջիկնե՛ր, երեկ լիմոնադով բիսկվիթ պատրաստեցի, այսքան բարձր ու եթերային ստացվեց, աչքերիս չէի հավատում

Խոհանոց Հետաքրքիր

Տորթեր պատրաստում են գրեթե բոլոր տնտեսուհիները, սակայն ոչ բոլորի մոտ է այն հաջող ստացվում, հաճախ կարելի է լսել, որ բիսկվիթը չի ստացվում բարձր ու եթերային։ Առաջարկում ենք շատ հաջողված բաղադրատոմս։

Բաղադրիչները՝

  • Ձու՝ 4 հատ
  • Շաքարավազ՝ 1,5 բաժակ
  • Վանիլային շաքարավազ՝ 10 գ
  • Լիմոնադ՝ 1 բաժակ
  • Արևածաղկի ձեթ՝ 1 բաժակ
  • Ցորենի ալյուր՝ 3 բաժակ

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ: Առանձին ամանի մեջ հարեք ձվերը սովորական և վանիլային շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնել արևածաղկի ձեթը, հետո՝ լիմոնադը:

Մաս-մաս ավելացնել ալյուրը: Խմորը լցնել կարագով պատված թխելու ձևամանի մեջ: Թխել 40 րոպե 180 աստիճանի տակ: Պատրաստ լինելը ստուգել լուցկու հատիկի օգնությամբ: Թխվելուց հետո բիսկվիթը 20 րոպե թողնել անջատված ջեռոցում, այնուհետև կաղապարը դուրս բերել ջեռոցից և խնամքով միջից հանել բիսկվիթը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *