Ահա թե որ սարքերն են շատ էներգիա խլում, ձեր մտքով անգամ չի անցնում

Այլ լուրեր Հետաքրքիր

Կենցաղում կիրառվող սարքերը հիմնականում  գործի են դրվում էլեկտրականության շնորհիվ։ Մի պահ ձեր շուրջը նայեք, երբ հոսանքն անջատվում է, որքան սարքեր հնարավոր չի լինում օգտագործել։ Ի՞նչ սարքեր եք ձեր տանն ամենից շատ օգտագործում, որոնք կապ ունեն էլեկտրաէներգիայի հետ։ Սառնարա՞ն, ամանները լվանալու համար նախատեսված սա՞րք, թե՞ հեռուստացույց։ Իրականում գլխավոր սարքերը, որոնք անմեղ են թվում, սակայն ամենաշատն են էներգիա խլում՝ թվային տեսամոնիտորներն են (DVR) և մալուխային կամ արբանյակային հեռուստատեսության համար նախատեսված տյուներները (Set Top Box)։

Այս անմեղ թվացող արկղերն ավելի շատ էներգիա են խլում, քան սառնարանները։ ԱՄՆ-ում հաշվարկել են, որ 160 մլն թվային վիդեոռեգիստրատորները, որոնք ունեն նրանք այժմ, տարեկան օգտագործում են ավելի քան 3 միլիարդ դոլարի էլեկտրաէներգիա, որը հավասարազոր է 9 հատ 500 Մվտ էլեկտրակայանների էներգիային։ Դա ավելի շատ էներգիա է, քան օգտագործում է Մերիլենդ նահանգը 12 ամսվա ընթացքում։

Ամենավատն այն է, որ այդ էներգիայի 2/3-ը օգտագործվում է, երբ սարքերն անջատված են։ Իրականում այդ սարքերը երբեք ամբողջովին չեն անջատվում, այսինքն՝ սարքը «OFF» ռեժիմում չի լինում։ Այս ամենից հետևություն է արվում, որ HD DVR-ները, որպես կանոն, ավելի շատ էներգիա են խլում, քան հեռուստացույցը, որին այն միացված է։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *