Ահա, թե հայտնիներից ովքեր են ներկա եղել Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին (ՖՈՏՈ)

Հետաքրքիր Շոու բիզնես

Հունվարի 23-ին տեղի է ունեցել երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքը։

Հարսանիքի կնքահայրը եղել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, սակայն Քոչարյանը և կինը՝ Սիրուշոն, մասնակցել են միայն եկեղեցում պսակադրության արարողությանը։

Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ Լևոն Քոչարյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ամեն բան բացատրել էր ասելով.«Իրականությունն այն է, որ եղել է հարսանիք մեր շատ սիրելի, լավ ընկեր լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքն է եղել:

Շատերը գիտեն իմ կնոջ՝ Սիրուշոյի և Վարդուհու կապն ու մտերմությունը: Մեզ առաջարկվել էր լինել քավոր: Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Քոչարյանը:

Հարսանիքին ներկա են եղել շոու-բիզնեսի մի շարք աստղեր։ Նրանք ինստագրամում լուսանկարներ են հրապարակել հարսանյաց արարողությունից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.