Ահա, թե ինչպես պետք է պատրաստել Զատկի համեղ չամիչով փլավը լավաշով. Համից չեք կշտանա

Խոհանոց Տեսանյութեր

Ահա, թե ինչպես են պատրաստում Զատկի ամենահամեղ լավաշով չամիչով փլավը. շատ պարզ և հեշտ եղանակ, համից չեք կշտանա: Չամիչով փլավի բաղադրությունը՝

  • 300 գրամ բրինձ,
  • 200 գրամ սալորաչիր (չրերի տեսականին թողնում ենք ձեր ցանկության),
  • 100 գրամ չամիչ,
  • 1 հատ լավաշ,
  • 150 — 200 գրամ յուղ, կարող եք հետն էլ կարագ օգտագործել համեղ է ստացվում աղ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը՝ Սկզբից բրինձը լավ լվանում ենք մինչև ջուրտ պարզի, ջրին ավելացնում ենք աղը և դնում ենք եփելու, իհարկը ընթացքում չենք մոռանում խառնել: Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը և կարագը ,մարմանդ կրակի վրա տապակում են չրերը և չամիչը՝ անընդհատ խառնելով: Բրինձը եփելուց հետո խառնում ենք տապակած չրերին , որից հետո պատրաստում ենք մեկ այլ տարայի մեջ լավաշները:

մինչև լավաշով ծածկելը մի քանի կտոր կարագ ենք դնում այնուհետև տարայի հատակը՝ կողքերով ծածկում ենք լավաշով և լցնում բրինձը: Մինչև կափարիչը փակելը սրբիչով ծածկում ենք, ապա կափարիչով փակում ենք ու դնում մարմանդ կրակի վրա 10-13 րոպե: Եվ ահա պատրաստ է մեր չամիչով փլավը: Բարի ախորժակ: Մանրամասն պատրաստման եղանակին ծանոթանալու համար դիտեք հետևյալ տեսանյութը.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *