Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մոտ օրերս կսկսվեն Հորադիզից դեպի Զանգիլան երկաթգծի կառուցման աշխատանքները` մինչև Հայաստանի հետ սահման: Կարծում եմ, որ այդ երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքով` մինչ այս երկաթուղու բացումը բեռները Հորադիզ կտեղափոխվեն երկաթուղային ճանապարհով, իսկ այնտեղից բեռնատարներով դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով:
«Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք սկսել Ադրբեջանից Թուրքիա բեռներ առաքել Հայաստանով և Նախիջևանով և հակառակ ուղղությամբ», — ասել է Ալիևը: