Ալադիներ պատրաստելու ամենահաջողված բաղադրատոմսը, այժմ պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով

Խոհանոց Տեսանյութեր

Ալադիներ պատրաստում են գրեթե բոլոր տնտեսուհիները, սակայն ոմանք դժգոհում են, որ ալադիներն իրենց մոտ լավ չեն ստացվում։ Առաջարկում ենք ալադիներ պատրաստելու շատ հաջողված բաղադրատոմս։ Այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները ստացվում են անչափ համեղ ու նրբահամ: Բաղադրիչներ` 5 ձու, 60 գ ալյուր, 70 գ շաքարավազ, 2 գ փխրեցուցիչ, Վանիլին., Մի պտղունց աղ: Պատրաստման եղանակը` 5 ձվի դեղնուցը հարել 40 գ շաքարավազի, փխրեցուցիչի և վանիլինի հետ, ավելացնել ալյուրը:

5 ձվի սպիտակուցը հարել 30 գ շաքարավազի հետ, զգուշորեն խառնել և երկու զանգվածները միացնել:Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ լցնել, տաքացնել և խմորից դնել ճաշի գալի օգնությամբ, թավան ծածկել և եփել 2 րոպե և շրջել, եփել մինչև ոսկեգունի: Կարելի է պատրաստել նաև չկպող թավայի վրա, առանց բուսայուղ:

Տեսանյութ ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *